Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Վթարի դեպքում, եթե հանդիսանում եք տուժող, սակայն չունեք ԱՊՊԱ պայմանագիր, ապա կարող եք ձեռք բերել այն մեկ տարի ժամկետով, որպեսզի ստանաք հատուցում

2021-07-27
📢 Հարգելի՛ վարորդներ, եղեք իրազեկված։
 
🚗 Կարևոր տեղեկություն վարորդների համար
 
🔷 Եթե պատահարի պահին Ձեր ավտոմեքենայի համար առկա չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա հատուցման դիմումին կից ներկայացման ենթակա ԱՊՊԱ պայմանագրի/պայմանագրերի գործողության ընդհանուր ժամկետը պետք է լինի առնվազն 1 (մեկ) տարի։
 
🔹 Այսինքն, եթե վթարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր չունեք, հանդիսանում եք տուժող/անմեղ կողմ, և ցանկանում եք հատուցում ստանալ, ապա պետք է կնքեք մեկ տարի ժամկետով պայմանագիր և այնուհետև լրացնեք դիմումը:
 
ԱՊՊԱ պայմանագրի կնքման պարտավորությունը խախտած անձանց նկատմամբ կիրառվում են տուգանքներ Ճանապարհային ոստիկանության կողմից։
 
առանց ԱՊՊԱ պայմանագրի ՀՀ-ում ավտոմեքենա վարելը տուգանվում է 100․000 դրամով
 
Տուգանքներից խուսափելու համար անհրաժեշտ է․
🔹 մինչև ԱՊՊԱ պայմանագրի ժամկետի լրանալը կնքել կամ վերակնքել նոր պայմանագիր,
🔹 նոր տրանսպորտային միջոց ձեռք բերելու դեպքում ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքել հաշվառումից անմիջապես հետո,
🔹 տրանսպորտային միջոցը չշահագործելու դեպքում, սահմանված կարգով հանձնել հաշվառման վկայագիրն ու համարանիշերը։
 
❗️ Հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին հատուցման գործընթացում հնարավոր բարդություններից խուսափելու համար լինել ուշադիր և բարեխղճորեն կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները, այն է՝
📞 սահմանված ժամկետում դիմել ապահովագրական հատուցման համար,
📝 ունենալ գործող պայմանագիր,
📩 ներկայացնել ապահովագրական հատուցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և այլն։📃🚘
 
📞 010 59 21 21  🌐 www.facebook.com/ingoinsurance
—————————————————————
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։
Վերջին թարմացում: