Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԱՊՊԱ կանոններում կատարված փոփոխություններ

2024-09-11

Տեղեկացնում ենք, «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի սեպտեմբերի 18-ին։

Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած խցանումներից խուսափելու նպատակով՝ կանոններում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

-Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերում փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը սահմանվել  է 400000 ՀՀ դրամ գործող 200.000 ՀՀ դրամի փոխարեն։

-Ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում ապահովագրողների համար սահմանվել է պարտավորություն՝ ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձին հեռախոսային խոսակցության ընթացքում մատչելի եղանակով ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձանց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների այս և այլ լրացուցիչ փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Վերջին թարմացում: