Search In Website

+37410592121

SAVE YOUR TIME

AND USE OUR ONLINE SERVICES

Ավագ բժիշկ փորձագետ

Թափուր պաշտոն՝ Ավագ բժիշկ փորձագետ

Աշխատանքի նկարագրություն՝  ԻՆԳՈ-ն խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է, որը տարիներ շարունակ շուկայում զբաղեցնում է կայուն առաջատար դիրք: ԻՆԳՈ-ում այս պահին առկա է ավագ բժիշկ-փորձագետի թափուր հաստիք, որը կարևոր տեղ է զբաղեցնում բժշկական և ապահովագրական ոլորտների հատման դաշտում։ Բժիշկ-փորձագետը պատասխանատու է իրեն կցված ապահովագրված անձանց առողջական վիճակի մոնիթորինգի, նրանց հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսական և որակական վերահսկման համար:

Պարտականություններ՝

  • Ապահովագրված անձանց կողմից ներկայացված դիմումների և բժշկական փաստաթղթերի բժշկական և ապահովագրական փորձաքննություն։
  • Ապահովագրված անձանց դիմումների քանակական և որակական վերլուծություն։
  • Ապահովագրված անձանց հետ՝ բժշկական և ապահովագրական թեմաներով պարբերաբար կազմակերպվող հանդիպումների նախաձեռնում և իրականացում։
  • Բժշկական նշանակումների ճշգրտության և դրանց՝ արդի արձանագրերին համապատասխանության ստուգում։
  • Բժշկական հաստատությունների հետ համագործակցություն։
  • Ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերի սպասարկում։
  • Ապահովագրական պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանում հաճախորդներին։
  • Ապահովագրված անձանց բուժման համար հավաստիքների տրամադրում բժշկական հաստատություններին։
  • Կանխարգելիչ բժշկական ստուգումների կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծություն և համապատասխան խորհուրդների տրամադրում Ապահովագրված անձանց։
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ պարտականությունների իրականացում։

Պահանջվող որակը և հմտությունները`

  • Բարձրագույն բժշկական կրթություն։
  • Համապատասխան փորձ՝ ապահովագրության ոլորտում։
  • Բժշկի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է։
  • Հաղորդակացման գերազանց հմտություններ։
  • Թիմում աշխատելու ունակություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում:
  • Որոշումների կայացման և խնդիրների լուծման հմտություն։

Դիմելու կարգը` Ձեր ռեզյումեն կարող եք ուղարկել hr@ingoarmenia.am հասցեով` նշելով թափուր հաստիքի անվանումը:

Դիմելու վերջնաժամկետ` 14.06.2024թ.

Հավելյալ տեղեկատվություն՝

Apply for this position

Allowed Type(s): .pdf, .doc, .docx
Last Updated: