Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ավտոմեքենա

ԿԱՍԿՈ ԱԿՏՈՒԱԼ

ԿԱՍԿՈ-ն Ձեր  մեքենայի «ամբողջական» ապահովագրությունն է՝ գրեթե բոլոր հնարավոր պատահարներից: Եթե բոլորին հայտի ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են միայն երրորդ անձանց պատճառված վնասները, ապա ԿԱՍԿՈ-ի միջոցով հատուցման են ենթակա հենց Ձեր մեքենային պատճառված վնասները:

ԿԱՍԿՈ-յի միջոցով հնարավորություն կստանաք պաշտպանել Ձեր մեքենան ինչպես Ճանապարհատրանսպորտային պատահարներից, այնպես էլ բնական աղետներից, գողություններից, առարկաների վայր ընկնելուց, և այլն:

Ձե՛ռք բերեք ԿԱՍԿՈ, և վարեք Ձեր մեքենան առանց մտորումների:

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՍԿՈ

  1. Մեքենայի վնասման բոլոր հնարավոր ռիսկերից պաշտպանություն,
  2. Մեքենայի վերանորոգման հնարավորություն Հայաստանի լավագույն վերանորոգման կենտրոններում,
  3. Մեքենայի վերանորոգման հնարավորություն պաշտոնական ներկայացուցիչների մոտ
  4. Ապահովություն՝ տարվա բոլոր եղանակներին և ճանապարհներին,
  5. Պատահարների դեպքում ավելորդ քաշքշուքներից խուսափում

ԻՆՉՈ՞Ւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ

  1. Ավելի քան 20 տարի ԿԱՍԿՈ ապահովագրության գծով շուկայի բացարձակ առաջատար,
  2. 24/7 գործող Հայտերի սպասարկման կենտրոն (Call Center) և բարձր որակավորում ունեցող փորձագետներ
  3. Համագործակցություն լավագույն և պաշտոնական սպասարկման կենտրոնների հետ,
  4. Հատուցման ստացման պարզեցված գործընթաց`
    • Հայտային փաստաթղթերի ներկայացում էլեկտրոնային փոստի կամ VIBER կապի միջոցով՝ առանց հետագայում բնօրինակ փաստաթղթերի ներկայացման պահանջի,
  5. Էլեկտրոնային հարթակներ Ապահովագրված անձանց համար և ցանկացած տեղեկատվության արագ ստացման հնարավորություն
  6. Տարեկան ավելի քան 5,000 գոհունակ ապահովագրված անձ (համաձայն Մեր կողմից իրականացվող հարցումների):

CAR AMBULANCE

CAR AMBULANCE ծառայությունը հաշված րոպեների ընթացքում կկազմակերպի.

  1. Շարժական վուլկանացման,
  2. Վառելիքի առաքման,
  3. Էլեկտրասնուցման կարգավորման (ակումուլյատորների լիցքավորում),
  4. Էվակուացիայի ծառայությունները։

Ձե՛ռք բերեք Car Ambulance ծածկույթը և անհոգ վարեք Ձեր մեքենան Հայաստանի ողջ տարածքում, հանգիստ լինելով որ ձեր մեքենայի ցանկացած անսարքության դեպքում, մենք կօգնենք ձեզ։

ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ստացե՛ք Ձեզ անհրաժեշտ հանգստությունը․ ավտոապահովագրության պայմանագիրը կնքվում է անձնական շահագործման նպատակով օգտագործվող բոլոր մեքենաների համար, որոնց ԱՊՊԱ պայմանագիրը կնքված է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ում և երաշխավորում է Ձեր ապահով երթևեկությունը:

ԿԱՄԱՎՈՐ ԱՊԱ

Կամավոր ԱՊԱ-ի միջոցով ստացեք ձեր ԱՊՊԱ պատահարների ծածկույթի ընդլայնում։Կամավոր ԱՊԱ-ի հետ նաև ստացեք հնարավորություն ձեռք բերել դժբախտ դեպքերի ապահովագրություն վարորդի և ուղևորների համար։

Ձեռք բերելով Կամավոր ԱՊԱ դուք զերծ եք մնում ապագայում անցանկալի միջադեպներից։

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Վերջին թարմացում: