Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Վնասվածքներ

Անցանկալի իրադարձությունները ցանկացած բնագավառում մշտապես ուղեկցում են մեզ: Հաճախ դրանք տեղի են ունենում մեզանից անկախ: Հաճախ հնարավոր է լինում խուսափել դրանցից, և երբեմն էլ կարողանում ենք մեղմել դրանց հետևանքները:

Ապահովագրությունը միջոց է՝ մեր կյանքում տեղի ունեցող անցանկալի իրադարձությունների ֆինանսական հետևանքները մեղմելու համար:

Վնասվածքներից ապահովագրությունը մեր և մեր ընտանիքի անդամների առողջության և կյանքի համար վտանգ հանդիսացող իրադարձություններից ապահովագրության տեսակ է:

ԻՆՉՈ՞Ւ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  1. Կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող բոլոր արտաքին երևույթներից ապահովագրություն,
  2. Ընտանիքի անդամների ապահովագրության ճկուն համակարգ,
  3. Որակի և գնի մատչելի համադրություն,
  4. Ապահովագրական ծածկույք ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
  5. Կատարված բժշկական ծախսերի հատուցման հնարավորություն,
  6. Էքստրեմալ սպորտաձևերով և հոբբիներով զբաղվելու ընթացքում առաջացած վնասների ապահովագրություն:

ԻՆՉՈ՞Ւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ

  1. Ավելի քան 20 տարի Առողջության ապահովագրության գծով շուկայի բացարձակ առաջատար,
  2. 24/7 գործող Հայտերի սպասարկման կենտրոն (Call Center) և բարձր որակավորում ունեցող բժիշկ – փորձագետներ
  3. Հատուցման ստացման պարզեցված գործընթաց`
    • Հայտային փաստաթղթերի ներկայացում էլեկտրոնային փոստի կամ VIBER կապի միջոցով՝ առանց հետագայում բնօրինակ փաստաթղթերի ներկայացման պահանջի,
    • Հայտ բացելու, ինչպես նաև պատահարի մասին նախապես տեղեկացման անհրաժեշտության բացակայություն:
  4. Էլեկտրոնային հարթակներ Ապահովագրված անձանց համար և ցանկացած տեղեկատվության արագ ստացման հնարավորություն
  5. Բժշկական կենտրոն, մասնավորապես «Վարդանանց» Նորարարական բժշկական կենտրոն, ուղիղ դիմելու հնարավորություն
  6. Տեղում կանխիկ վճարումների անհրաժեշտության բացակայություն գործընկեր բուժ. կենտրոններում. ավելի քան 300 գործընկեր բուժ. հաստատություն Երևան քաղաքում և ՀՀ մարզերում
  7. Տարեկան ավելի քան 10,000 գոհունակ ապահովագրված անձ (համաձայն Մեր կողմից իրականացվող հարցումների):

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Դժբախտ պատահարներից ապահովագրության կանոններ

Դժբախտ պատահարներից ապահովագրության հատուցման դիմում

Դժբախտ պատահարներից ապահովագրության սակագներ

Վերջին թարմացում: