Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է ՊԵՏՔ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ

Ցանկացած բեռնափոխադրում ուղղակիորեն կրում է անկանխատեսելի կորուստների ռիսկ: Հենց ապահովագրությունն է, որ կոչված է վստահորեն պաշտպանել Ձեր շահերը` կապված բեռների կորուստի կամ վնասման հետ:

Ի՞ՆՉ ԲԵՌՆԵՐ Է ԿԱՐԵԼԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ապահովագրության է ընդունում ցանկացած տեսակի բեռ:

ԻՆՉԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Բեռների ապահովագրությունն իրականացվում է համընդհանուր ընդունված ապահովագրության պայմաններով, որոնք կազմված են Լոնդոնյան Ապահովագրողների Ինստիտուտի կողմից («Institute Cargo Clauses» (A), (B) և (C)): Ի լրումն ընդհանուր պայմաններին, ապահովագրական ծածկույթը կարող է ընդլայնվել և ծածկել հատուկ ռիսկեր` ներառյալ պատերազմական գործողությունները, գործադուլը, բեռների բեռնման և բեռնաթափման աշխատանքների ընթացքում բեռի վնասման կամ կորստի ռիսկը, բեռնափոխադրման ընթացքում միջանկյալ պահեստավորման ռիսկերը, և այլն:

Ապահովագրության պայմաններում ներառվող ապահովագրվող ռիսկերը.

INSTITUTE CARGO CLAUSES (A), ԲՈԼՈՐ ՌԻՍԿԵՐԸ

Ապահովագրությունը ծածկում է «բոլոր ռիսկերը», որոնք կապված են բեռի վնասման կամ կորստի հետ` բացի ընդհանուր բացառություններից: «Բոլոր ռիսկերը» հասկացությունը ներառում է «հանկարծակի կորուստները», բացառությամբ «անխուսափելի կորուստներից».

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ

Ապահովագրական ծածկույթը գործում է աշխարհի բոլոր երկրների տարածքում` բացառությամբ պատերազմական գործողություններում ներգրավված երկրների տարածքի, ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով բեռնափոխադրման համար:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ (ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ)

Ապահովագրողի պատասխանատվության չափի (ապահովագրական արժեքի և ապահովագրական գումարի) որոշումը շատ կարևոր է, քանի որ այն հաշվի է առնվում ապահովագրական պատահարի առաջանալու դեպքում։ Այդ իսկ պատճառով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հաճախորդների ցանկությամբ ապահովագրական արժեքի մեջ ներառում է բոլոր փաստաթղթորեն հաստատված ծախսերը, որոնք անհրաժեշտ են բեռնափոխադրման իրականացման համար: Օրինակ.

  • Բեռի ինվոյսային արժեք
  • Բեռնափոխադրման ծախսեր,
  • Մաքսային հարկեր,
  • Զինված ուղեկցության հետ կապված ծախսեր և այլն:

ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անկախ այն բանից Դուք ցանկանում եք ապահովագրել առանձին վերցրած բեռնափոխադրում, թե կանոնավոր բեռնափոխադրումներ` մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել ամենաօպտիմալ ապահովագրական ծածկույթը, որը առավելագույնս կհամապատասխանի Ձեր նախատեսված բյուջեին:

Բեռների ապահովագրությունը հնարավոր է իրականացնել 2 տարբերակով.

  1. Առանձին Վկայագրերի կնքման եղանակով,
  2. Բեռների ապահովագրության Գլխավոր Պայմանագրի կնքմամբ:

Առանձին մեկ բեռնափոխադրման համար մենք կկազմենք միանգամյա վկայագիր, իսկ պարբերական փոխադրումների համար լավագույն տարբերակը Գլխավոր Պայմանագրի կնքումն է:

Գլխավոր Պայմանագրի առավելություններն են`

  • Կանոնավոր բեռնափոխադրումների ապահովագրության սակագները ավելի ցածր են, քան առանձին բեռնափոխադրման ապահովագրության սակագները,
  • Բեռների ապահովագրության դիմումի հարմար ձև,
  • Ապահովագրավճարի վճարման հարմար համակարգ:

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ

Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@ingoarmenia.am: Մեր մասնագետները Ձեզ հետ կապ կհաստատեն առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Բեռնափոխադրումենրի ապահովագրության կանոններ

Բեռնափոխադրումների ապահովագրության դիմում

Բեռնափոխադրումների ապահովագրության սակագներ

Վերջին թարմացում: