Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ապպա

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2011 թվականի հունվարի 1-ից Ձեր ավտոմեքենան շահագործելու համար պետք է ունենաք պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր (ԱՊՊԱ պայմանագիր): Այլ անձանց պահանջները Ձեր հանդեպ, կապված տրանսպորտային միջոցի շահագործմամբ, կարելի է ապահովագրել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունում:

Ի՞ՆՉՆ Է ԵՆԹԱԿԱ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ

ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցների համար, այդ թվում`

  • մարդատար ավտոմոբիլներ
  • ավտոբուսներ, միկրոավտոբուսներ
  • բեռնատարներ
  • մոտոցիկլետներ
  • քարշակներ

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԿՆՔԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • Տրանսպորտային միջոցի (ՏՄ) սեփականատերը
  • Առուվաճառքի (օտարման) պայմանագրով գնորդը
  • Լիզինգի (ֆինանասական վարձակալության) պայմանագով վարձակալը
  • Վերը նշված անձինք իրավունք ունեն լիազորելու այլ անձանց իրենց անունից կնքելու ԱՊՊԱ պայմանագիր:

Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԿՆՔԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող տրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:

Ո՞Ր ՎՆԱՍՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ

ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են սեփական տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով մյուս` տուժող կողմին պատճառված հետևյալ վնասները.

  • անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ
  • տուժողի գույքին պատճառված վնասներ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԱՊՊԱ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԱՊՊԱ պատահարի ուղեցույց

ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը կազմում է`

  • Անձնական վնասների դեպքում՝
    մեկ ապահովագրական պատահարի համար համար 33,000,000 ՀՀ դրամ
    յուրաքանչյուր տուժողի համար՝ 3,300,000 ՀՀ դրամ
  • գույքային վնասների դեպքում՝
    մեկ ապահովագրական պատահարի համար՝ 18,000,000 ՀՀ դրամ
    յուրաքանչյուր տուժողի համար՝ 1,800,000 ՀՀ դրամ

Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ Է ՏՐՎՈՒՄ ԱՊՊԱ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

ԱՊՊԱ հատուցումների ժամկետներ

ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Մինչև 2023 թվականի Ապրիլի 1-ը ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կախված է հետևյալ գործոններից.

  • Նախորդ պայմանագրի ապ.վճար (առկայության դեպքում),
  • Պայմանագրի ժամկետը,
  • Բոնուս-Մալուս դասը:

Ձեր ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կարող եք հաշվարկել ԱՊՊԱ հաշվիչի միջոցով:

2023 թվականի Ապրիլի 1-ից սկսած Հայաստանում ԱՊՊԱ սակագները ազատականացվում են, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքն է որոշում ԱՊՊԱ ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունը և սակագնի վրա ազդող գործոնները։ Ըստ այդմ, ապահովագրավճարի չափը Ապրիլի 1-ից սկսած կախված է․

  • Ավտոմեքենային վերաբերող ցուցանիշներից՝ մակնիշ, տիպար, թափքի տեսակ, շարժիչի հզորություն, արտադրության տարեթիվ, արտադրության երկիր, գրանցման երկիր և այլն
  • Ապահովադրին վերաբերող ցուցանիշներից՝ տարիք, քաղաքացիություն, վարորդական պատմություն, պատահարների պատմություն և այլն
  • Պայմանագրի ժամկետից

Վերոնշյալ գործոններից ելնելով ձևավորվում է Ռիսկի 23 Խումբ, որոնց համար սահմանվում են հետևյալ սակագները․

Ռիսկի ԽումբԲազային Ապահովագրավճար
ՌԽ115,000
ՌԽ215,500
ՌԽ318,000
ՌԽ421,500
ՌԽ524,500
ՌԽ628,000
ՌԽ731,000
ՌԽ834,500
ՌԽ938,000
ՌԽ1041,500
ՌԽ1144,500
ՌԽ1248,000
ՌԽ1351,500
ՌԽ1455,000
ՌԽ1558,500
ՌԽ1662,000
ՌԽ1765,500
ՌԽ1869,000
ՌԽ1972,500
ՌԽ2076,000
ՌԽ2179,500
ՌԽ2283,000
ՌԽ2386,500

Հիմնական ապահովագրավճարի առավելագույն սահմանաչափը 41,000 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն սահմանաչափը՝ 35,260 ՀՀ դրամ։

Պայմանագրի ժամկետից կախված գործում են կարգավորիչ գործակիցներ։

Ապահովագրավճարի վրա ազդող կարևորագույն գործոններից է նաև Ապահովադրի Բոնուս-Մալուս Դասը, որի հաշվարկման մեթոդաբանությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԱՊՊԱ Պայմանագրերի Առցանց ձեռքբերման դեպքում հնարավոր է խնայել 14% արժեքից։

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Իրավաբանական անձ ապահովադիրների դեպքում ապահովագրավճարը վճարվում է միանվագ կամ տարաժամկետ, իսկ Ֆիզիկական անձ ապահովադիրների դեպքում՝ միանվագ, պայմանագրի կնքման պահին։

Տարաժամկետ վճարման դեպքում ապահովագրավճարը կարող է վճարվել կիսամյակային, եռամսյակային, կամ Ապահովագրողի ու Ապահովադրի պայմանավորվածությամբ այլ պարբերականությամբ։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎՆԱՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախօրոք ձեռք բերեք ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրության (ԱՊԿԱ) պայմանագիրը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ԱՊԿԱ պայմանագիրը կհատուցի ԱՊՊԱ պայմանագրով սահմանված հատուցման առավելագույն չափը գերազանցող վնասները:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՃՏՊ-Ի ԺԱՄԱՆԱԿ ՎՆԱՍՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ

ԱՊՊԱ պայմանագրով հատուցում ստանում է տուժող կողմը: Եթե վթարը տեղի է ունեցել Ձեր մեղքով, և Ձեր մեքենան ևս վերանորոգելու կարիք կա, ապա օգնության կգա ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագիրը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պայմանագրի ձեռք բերման առավել հասարակ բանաձև,
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
  • Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
  • Արագ և որակյալ սպասարկում,
  • ՏՄ-ի ապահովագրության հնարավորություն` մինչև համապատասխան մարմինների կողմից հաշվառվելը,
  • Ապահովագրական հատուցումների կրճատված ժամկետներ՝ առավելագույնը 5 օր բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո,
  • Ծառայությունների և խոստումների կատարման երաշխիք՝ գումարի վերադարձ:

Հավելյալ տեղեկատվություն.

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊՊԱ ՊԱՅԱՄԱՆԱԳԻՐ

ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է.


Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պայմանագիրը կնքելիս անհրաժեշտ է ներկայացնել.

  • տրանսպորտային միջոցի (ՏՄ) սեփականատիրոջ անձնագիրը, սոցիալական քարտը
  • ՏՄ-ի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիրը (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիրը, եթե ՏՄ-ի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ
  • լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը, եթե Ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:


Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եթե Դուք հանդիսանում եք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հաճախորդը, ապա ԱՊՊԱ պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ:


Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ

Եթե Դուք տրանսպորտային պատահարի մասնակից եք, որի փաստով ներկայացվել է դիմում ապահովագրական ընկերությանը, և համաձայն չեք Ձեր ստացած որոշման հետ (վնասի չափ, մեղավորություն և այլն), ապա կարող եք համապատասխան ընթացակարգով բողոքարկել այն:

Որոշումը ստանալուց հետո 5 օրյա ժամկետում կարող եք դիմել ապահովագրական ընկերություն լրացուցիչ կամ կրկնակի (անցկացվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից, առաջին 2 օրը՝ լրացուցիչ փորձաքննության համար) փորձաքննության: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ կրկնակի փորձաքննությունը նախատեսում է Ձեր կողմից վճարման կատարում, իսկ լրացուցիչ փորձաքննությունն անվճար է:

Կրկնակի փորձաքննության համար վճարման ենթակա գումարները անհրաժեշտ է փոխանցել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ հետևյալ հաշվեհամարին՝

Յունիբանկ ԲԲԸ, 24100304707300, ՀՀ դրամ

Լրացուցիչ փորձաքննության դիմում

Կրկնակի փորձաքննության դիմում

Կրկնակի (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմում

ԱՊՊԱ հիմնարար պայմաններ

ԱՊՊԱ սակագներ

ԱՊՊԱ կարճաժամկետ սակագներ

ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման դիմում

ԱՊՊԱ պատահարի ուղեցույց

ԱՊՊԱ հատուցումների ժամկետներ

ԱՊՊԱ կրկնակի փորձաքննությունների կազմակերպման կարգը և ժամկետները

Համաձայնեցված հայտարարագիր

Հատուցման դիմում անձնական

Հատուցման դիմում գույքային

Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու դիմում

Ապահովագրական պատմության վերանայման վերաբերյալ դիմում

Ապահովագրական պատմությունը և (կամ) բոնուս-մալուս դասի հաշվարկը բողոքարկելու  վերաբերյալ դիմում

Գույքի վերանորոգման տարբերակ ընտրելու մասին դիմում

Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում

Վնասված գույքի առանձնացված գնահատում իրականացնելու վերաբերյալ դիմում

Հայտարարություն տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ

Վերջին թարմացում: