Ինգո Արմենիան Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է: Մենք առաջարկում ենք մեքենայի, առողջության, գույքի, վնասվածքների ապահովագրության լուծումների լայն տեսականի մեր հաճախորդներին:
Ընդունելով «անորոշությունը» որպես հնարավորություն՝ մենք շարունակաբար վիճարկում ենք ստատուս քվոն: «Ինգո Արմենիա»-ն որդեգրել է թվայնացման նոր ռազմավարություն, որի շրջանակներում առաջարկում է ժամանակակից ՏՏ գործիքներ:
Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պատասխանատու գործելաոճը և զարգացման ձգտումը՝ մեր հաճախորդների և գործընկերների հետ ավելի ամուր հարաբերությունների հիմքն են:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին «ԷՖԵՍ» Ապահովագրական ՓԲԸ անվանմամբ։
- Ռուսական «Ինգոսստրախ» Ապահովագրական ԲԲԸ-ն ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 75%-ը, որին հետևել է ընկերության անվանափոխումը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ:
- Ինգոսստրախ ԱԲԲԸ-ն ՌԴ խոշորագույն ապահովագրական ընկերություններից է, ով ավելի քան 70 տարի առաջատար դիրքեր է զբաղեցնում Ռուսական ապահովագրական շուկայում։
- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն դարձել է միջազգային խոշորագույն “INGO” խմբի (Երաշխիքների և պարտավորությունների միջազգային ցանց) լիարժեք անդամ։
- Անդամ Կազմակերպությունները․
- «Ինգոսստրախ-Մ» ԱԲԲԸ, Ռուսաստան
- «Ինգոսստրախ-Ժիզն» ԱԲԲԸ, Ռուսաստան
- «Կիրգիզինստրախ» ԱՓԲԸ, Ղրղզստան
- «ԻՆԳՈ-Ուզբեկիստան» ԱԲԸ, Ուզբեկիստան
- «Ինգոսստրախ» ԱՓԲԸ, Բելոռուս
- «ՏԻՄ Ասսիստանս» ՍՊԸ, Ռուսաստան
- «ՉՍԿ» ՓԲԸ, Ռուսաստան
- «Կլինիկա ԼՄՍ» ՍՊԸ, Ռուսաստան
- «Ինգոսստրախ-Ինվեստիցիի» ՓԲԸ, Ռուսաստան
- «Կրեդենդո Ինգոսստրախ կրեդիտնոյե ստրախովանիե» ՍՊԸ, Ռուսաստան
- «ԻՆԳՈ» խմբի ընկերությունների ներկայացուցչություններ գործում են նաև Չինաստանում, Հնդկաստանում և Ղազախստանում:
- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ընդառաջ գնալով օրենսդրական փոփոխություններին, վերալիցենզավորվել է և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա ԱՊՈ 0005 (0014):
- Սույն տարվա Ֆինանսական տարվա արդյունքներով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն եղել է միակ ապահովագրական ընկերությունը, որն ընդգրկվել է 400 խոշոր հարկատուների ցուցակում, ինչը ևս մեկ անգամ վկայում է ոլորտի առաջատարը լինելու և թափանցիկ ու օրինական աշխատելաոճի մասին:
- Սույն տարվա օգոստոսի 13-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն դարձել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ հիմնադիր անդամ` իրավունք ստանալով զբաղվել նաև «Ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության Պարտադիր Ապահովագրությամբ» (ԱՊՊԱ):
- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ՀՀ բոլոր մարզերում բացեց ապահովագրական հայտերի կարգավորման և հաճախորդների սպասարկման գծով մասնագիտացված 12 նոր ներկայացուցչություններ։
- 2 մասնագիտացված մասանաճյուղերի, ավելի քան 400 սպասարկման կետերի և ամենախոշոր գործակալական ցանցի հետ միասին ընկերությունը ապահովում է ամենալայն սպասարկման ցանցը ՀՀ տարածքում:
- Հաճախորդների վստահության և բարձր գնահատականի շնորհիվ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն Տարվա լավագույն ապրանքանիշ ազգային մրցանակաբաշխության կողմից կատարված հետազոտության արդյունքներով ճանաչվել է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ»:
- Ֆինանսական կայունության և վճարունակության բարձր մակարդակի ապահովման նպատակով Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվել է 701,247,000 ՀՀ դրամով` հասցնելով այն 1,650,652,000 ՀՀ դրամի: Նույն թվականին Ընկերությունը ձեռք բերեց ՀՀ առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի՝ ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի պորտֆելը՝ էլ ավելի խոշորացնելով ակտիվները։
- Արդյունքում ընկերությունը վերակազմավորեց իր գործարար գործելաոճը՝ ընդունելով Եվրոպական արժեքներ և ուղղվածություն։
- Ֆինանսական կայունության և վճարաունակության բարձր մակարդակի ապահովման նպատակով Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվել է 885,640,000 ՀՀ դրամով` հասցնելով այն 2,536,260,000 ՀՀ դրամի:
- Նույն ժամանակահատվածում «Բյուրո Վերիտաս» ընկերության կողմից անցկացված աուդիտի եզրակացությամբ՝ Ընկերության գործընթացները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ին շնորհվեց որակի կառավարման ISO 9001:2008 սերտիֆիկատ:
- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն արժանացել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակին «Համաչափ և կայուն զարգացող ընկերություն» անվանակարգում:
- Շարունակելով իր ակտիվ գործունեությունը կրթական ոլորտում` Ընկերությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ապահովագրական գործ» մասնագիտության ուսանողների համար պարբերաբար անց է կացնում վարպետության դասընթացներ:
- Երկրորդ անգամ անընդմեջ Ընկերությունը ճանաչվել է Ֆինանսական համակարգի հետ համագործակցող լավագույն ապահովագրական ընկերություն, ինչը վկայում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հաճախորդամետ գործելաոճի մասին:
- Դեկտեմբեր ամսին Մոսկվայում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ին շնորհվել է «Տարվա լավագույն դուստր ընկերություն» տիտղոս՝ ԻՆԳՈ խմբի ընկերությունների ցանկում:
- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկվեց Տարեկան հաշվետվության գիրք` բացառիկ դարձնելով շարունակական ձեռքբերումների կարևորությունը։
- Ընկերության կարևոր ձեռքբերումներից էր թվայնացման ռազմավարությունը, որն արտահայտված էր մի շարք ուղղություններով՝ փաստաթղթաշրջանառության թվայնացում, պատահարների հեռավար կառավարում և այլն։
- 2017 թվականի մյուս կարևոր ձեռքբերումն էր օնլայն ռազմավարության մեկնարկը․«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ առաջինը Հայաստանում իրականացրեց ԱՊՊԱ պայմանագրերի առցանց վաճառք
- Ընկերությունը ներդրեց մի շարք նոր պրոդուկտներ՝ անհատական վաճառքների զարգացման նպատակով։
- Մասնավորապես, ներդրվեց Ingocare Առողջության ապահովագրության բացառիկ ապահովագրության պրոդուկտը, որն իր տեսակով առաջինն էր ՀՀ ապահովագրական շուկայում։
- Ներդրվեց նաև Բնակարանների և առանձնատների ապահովագրության պրոդուկտը, ԿԱՍԿՈ Էքսքլյուզիվ և ԿԱՍԿՈ Կարկուտ պրոդուկտները։
- Ընկերությունը շարունակում է իրականացնել հաճախորդների պահանջմունքների բացահայտում, և նոր պրոդուկտների մշակում՝ ըստ բացահայտված պահանջմունքների։
- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն, լինելով առաջատար թվային ապահովագրական ընկերություններից մեկը, ևս մեկ քայլ արեց դեպի նորագույն տեխնոլոգիաների աշխարհ` գործարկելով նոր և ժամանակակից կայքը` www.ingoarmenia.am:
- Նոր կայքի միջոցով հաճախորդներին հնարավորություն է տրվում լինել տեղկացված Ընկերության գործունեության, առաջարկների և գործող պրոդուկտների նորությունների մասին։
- ԱՌՑԱՆՑ հարթակի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ինքնուրույն հաշվարկել և կնքել ԱՊՊԱ և ճանապարհորդության ապահովոգրությունների պայմանագրեր, ստուգել մի շարք ապահովագրության պրոդուկտների հայտի կարգավիճակը, կատարել առցանց վճարումներ և ստուգել գործող պայմանագրերի ժամկետները և վավերականությունը:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն չի սահմանափակվում ապահովագրական ծառայությունների մատուցմամբ և իր ուրույն դերն է տեսնում հասարակության զարգացման մեջ` լինելով նրա ակտիվ անդամը և կազմակերպելով Հայաստանի կրթական եւ տնտեսական առաջընթացին նպաստող զանազան միջոցառումներ:
Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: